ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պпւտինը` Հայաստան այցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

https://play.radioaurora.am/upload/videos/2023/10/VigZTBgMvowFiqV38KYE_13_fa5d3a6426278ebbfa16e5df83ba8fc5_video_720p_converted.mp4?_=1

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը չի այցելել ԱՊՀ գագաթնաժողովին, արդյո՞ք նախատեսվում է Պուտին-Փաշինյան հանդիպում և արդյո՞ք հրավիրել է ՌԴ նախագահին ՀՀ, նա նշել է․ «Մենք հասկանում ենք, որ Փաշինյանը զբաղված է ԼՂ հայերով, Հայաստանում այժմ ողբերգություն է, նա հիմա ճամփորդելու ժամանակ չունի»:

«Նորմալ իրավիճակ ստեղծվելու դեպքում՝ ես կգնամ նրանց մոտ (Հայաստան-Խմբ.), նրանք կգան, նա (Փաշինյանը-Խմբ.) կգա: Մենք ունենք համապատասխան աշխատանքային օրակարգ: Մեր բոլոր ծառայությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն կապի մեջ են: Աշխատանքը չի դադարում», -ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՄՔԴ Հռոմի ստատուտը, ինչի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել: Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահի ձերբակալման հրաման է արձակել:

1 653 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն