Սպասվում է բուք, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

 

 

Քամին հարավարևմտյան է`2-5 մ/վ, փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

 

 

 

Երևանում փետրվարի 7-ին, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

https://aur.am/u72PD4

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել