Պուտինը դիմել է Հայաստանին և…

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բանակցությունները կարող են վարվել Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում, փոխանցում է ТАСС-ը:

«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է Բաքվի և Երևանի միջև, որը վերջնականապես վերջ կդնի այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում», – ասել է ռուսական պետության ղեկավարը:

Պուտինը նշել է, որ Մոսկվայում կարող են բանակցություններ կազմակերպվել ցանկացած ձևաչափով։

«Իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

https://iravaban.net/446147.html?fbclid=IwAR2aBwVK7IwNFMEbeSSxBAuOlhQd0wreklLYhODNfxB84Oduif-eXaa7apo

1 892 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն