Հայաստան անցած ադրբեջանցուն պետք է վերադարձնենք․ Փաշինյան
Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն․ Փաշինյանը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանցու մասին:
«Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ մարմիններին։ Տեսել են՝ մարդ ա, քայլելով գալիս ա, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը։Ինչ վերաբերում է սահմանների պաշտպանության հարցին, Փաշինյանի խոսքով՝ չկա այնպիսի մի սահման, շփման գիծ, որ մարդ անցած չլինի։
«Մարդն անցել է, հիմա պետք է վերադարձնենք իրենց»,- ասաց վարչապետը հավելելով, որ միևնույն է, ցանկացած դեպքում ծառայողական քննություններ են իրականացվում։
Հիշեցնենք`News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը:
«Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:


