Պուտինի հայտարարությունը՝ Արցախի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ․ գրում է ТАСС-ը։

Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից հազարից ավելին երեխաներ են։

«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ և՛ Երևանի, Ստեփանակերտի, և՛ Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,-նշել է նա։

https://iravaban.net/442247.html
1 138 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն