Մի բուռ մոխիր եմ բերել, որ հողին հանձնեմ. որդիս բենզինի պահեստի տարածքում էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոռնիձորում Factor TV- ի հետ զրույցում տեղահանված քաղացիները ականատեսի աչքերով ներկայացնում են Արցախում տիրող ողբերգական իրավիճակը։

«Մի բուռ մոխիր եմ բերել, որ հողին հանձնեմ. որդիս բենզինի պահեստի տարածքում էր»,- ասաց Ստեփանակերտի հարակից տարածքում բենզինի պահեստի պա յթյունի հետևանքով զո հված քաղաքացիներից մեկի հայրը։

Նշենք, որ Երևանյան բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ Արցախից տեղափոխված վիրավորների շրջանում արձանագրվել է 7 մահ, նրանցից 6-ը  Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պա յթյունից տուժածներ են։

Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:

Երևանյան հիվանդանոցներում բուժօգնություն ստացող արցախցիների վիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր։ Մանրամասները՝ տեսանյութում։

1 984 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն