«Մեր Վահեի հոգե հանգիստը վաղն է, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 2-ին»

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած ող բերգական պայթյունից 1 ամիս անց ԴՆԹ անալիզի միջոցով հայտնաբերվել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Արտիկի Աբալյանի աճյունը։

«Մեր Վահեի հոգեհանգիստը վաղն է, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 2-ին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բերդաշենի բնակիչներից մեկը։

Նշենք, որ տևական ժամանակ է Վահեի հարազատները սոցիալական ցանցերում տեղադրում էին նրա լուսանկարը և գրում՝ «Օգնեք գտնենք, խնդրում ենք․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։

5 576 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն