Շոումեն Ալիկ Հակոբյանի կինը` Լուիզա Պապոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ամուսնու հետ լուսանկարներ և կից գրառում արել:
«Դու իմ լույսն էիր, իմ ուժը իմ ուրախությունը, իմ կյանքը իմ ամեն ինչը։ Ու տարար քո հետ ամեն ինչ»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին, մահացել է շոումեն Ալիկ Հակոբյանը։ Նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։
Ալիկն ամուսնացած էր, ունի 2 դուստր: