8-ամյա հայ շախմատիստուհին դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի չեմպիոն և հրավեր է ստացել մասնակցելու Աշխարհի շախմատի առաջնությանը։ Սակայն մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բացակայում են։
Պատանի շախմատիստուհու ծնողները, լինելով աշխատող և համեստ ընտանիքից, այս տարի արդեն պարտքով կազմակերպել են երեխայի մասնակցությունը երեք մրցույթի։
Ներկայումս բացված է GoFundMe հանգանակություն ընտանիքի ու իմ ընկեր Liana Janyan կողմից, որը դեռևս բավարար միջոցներ չի հավաքել։ Յուրաքանչյուր 1000 դրամի նվիրատվություն կօգնի հասնել անհրաժեշտ գումարին։
Իտալիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է 3365 եվրո։ Ցանկացած կազմակերպության հովանավորություն կօգնի իրականացնել այս տաղանդավոր երեխայի մասնակցությունը նոյեմբերյան մրցաշարին։