Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն. ինչ են հայտնում ՀՀ ԱԳՆ-ից
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա։ Այս մասին գրել է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք»,- ասել է Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ առաջիկայում հանդիպելու է Հայաստանի իր գործընկերոջ հետ։ Բայրամովը նաև նշել էր, որ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ մտքեր փոխանակելու հնարավորություն ունեցել է Բիշքեկում` ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։


