Եթե ընտանիքում լուրջ, խորքային մտորումներ չեն լինում, եթե մենք ընտանիքի անդամներից խորհուրդ եւ օրհնություն չենք խնդրում, ապա ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը սկսում է ինքնամփոփվել։
Այսօր մարդկանց մեծամասնության զրույցները հիմնականում կենցաղային են՝ առօրյա խոսակցություններ եւ խնդիրների քննարկումներ։ Բայց խնդիրներն էլ հենց առաջանում են այն պատճառով, որ ընտանիքում չկա ներքին, խոր ու հոգեւոր կյանք։ Եվ այդպես մարդիկ կյանքում կողք կողքի են քայլում՝ այդպես էլ չհասկանալով ու չզգալով միմյանց որպես անհատականություն։
Այս երեւույթը գրեթե բոլոր հարաբերություններում է:
Սակայն երբ մենք անկեղծորեն կիսվում ենք մեր նպատակներով, երազանքներով ու ձգտումներով, ստանում աջակցություն, ըմբռնում եւ օրհնություն, մեր ներսում բոլորովին այլ զգացողություններ են ծնվում։
Ամենակարեւորը, չդառնանք դատավոր հարաբերություններում, ով է արդարն, ով անարդարը, ամենքս մեզ քննենք…
Աշխարհում ամենամեծ հաջողությունը, հարստությունը եւ ձեռքբերումը ընտանիքն է…


