Երկուշաբթի մանկшպարտեզները կшշխատե՞ն, թե ոչ

 

Հայաստանի տարածքում փետրվարի  23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։

Դեռ փետրվարի 20-ին հաղորդվեց որ դպրոցներում դասերը չեղարկվում են ձյան պատճառով, և, որ մանկապարտեզներն աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի:

Ավելի վաղ MediaHub-ը կապվել էր ԿԳՄՍՆ-ն, ճշտելու համար՝ դպրոցներում ու համալսարաններում դասերը կրկին կհետաձգվեն, թե ոչ:

«Մենք կհետևենք իրավիճակին, այս պահին նման խնդիր չկա»,- նշել էին նախարարությունից:

Իսկ ինչ վերաբերվում է մանկապարտեզներին, դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել