Երեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
Երեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։
Ըստ մեղադրանքի՝ Մարգարիտ Գ.–ն եւ Անահիտ Ն.–ն միմյանց նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն, որն արտահայտվել է բռնի գործողություններ կատարելով:
Երկուսի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։


