Ող բերգական դեպք. տրակտորիստի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին, ինչն էլ դարձել է մա հվան պատճառ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 11:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գևորգ Մ.-ն իրեն պատկանող «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորով «Ղուզեյ» կոչվող դաշտում տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում տրակտորը ինքնագնաց շարժվել է առաջ, որի հետևանքով Գևորգ Մ.-ի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին՝ քաշելով իջեցրել ցած, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել և տեղում մա հացել:

Video Player

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Աշոցքի բաժնի պետ Ալեքսան Նորոյանը:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

https://mediaarm.am/hy/page/%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A8-%D6%83%D5%A1%D5%A9%D5%A1%D5%A9%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AD%D5%B8%D5%BF%D5%B0%D5%B6%D5%B1%D5%AB%D5%B9%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6?fbclid=IwAR3SRPydPPl6NPJ_zL6_dF1U_1904AaZEaDiyPVbua5wXk7HPhs9vT2JYVQ

1 734 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն