Բաքվում ջրհեղեղ է. լուրջ ավերածություններ կան (լուսանկարներ)

Գրել ենք, որ Բաքվում և Աբշերոնի շրջանում տեղացած հորդառատ տեղումների պատճառով հեղեղումներ են սկսվել, ինչի հետևանքով տարհանել են մարդկանց:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հոկտեմբերի 21-ին սկսված և մինչ օրս շարունակվող հորդառատ անձրեւները Բաքվի տարբեր շրջաններում հեղեղել են ճանապարհներ, անցումներ, մասնավոր ​​բնակելի շենքեր։
Նշվում է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով տարբեր շրջաններում ջրի տակ են անցել մի քանի թունելներ, ինչպես նաև երթուղային և մասնավոր տրանսպորտային միջոցներ:

Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև Ադրբեջանի արվեստի պետական ​​ակադեմիայի շենքին. հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են առաստաղից հոսում անձրևաջրերը։

Բաքվի Յասամալ թաղամասում չդադարող անձրեւների պատճառով երկհարկանի շենք է փլուզվել։

90 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն