62-ամյա տղшմարդը շшնը կապել է մեքենային և վшրել այն. նա ձերբшկալվել է (տեսանյութ)…

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։  Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: Հորդորում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն։ Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ։
Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել