Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Կազանի «Ռուբինը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով առավելության է հասել Տոլյատիի «Ակրոնի» նկատմամբ։ Դաշտի տերերի կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։ 6-րդ րոպեին Իվուն բացել է հանդիպման հաշիվը, իսկ 17-րդ րոպեին ասիստ է կատարել ռուս հարձակվող Ուլվի Բաբաևին։ Նոյեմբերի 28-ին Ուգոչուկվու Իվուն նշում է ծննդյան 27-ամյակը։ Նա խաղացել է առանց փոխարինման ու ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն «Ակրոնի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը։


