Նոյեմբերի 28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Նոյեմբերի 28-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում ցերեկը կանխատեսվում է +8-ից +10, երեկոյան՝ +3-ից +5 աստիճան։
Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ջերմաստիճանը կտատանվի +3-ից +9, Լոռիում և Տավուշում՝ +10-ից +14 աստիճանի սահմաններում։
Արարատում և Արմավիրում սպասվում է +7-ից +11, Վայոց ձորում՝ +4-ից +11, իսկ Սյունիքում՝ +3-ից +16 աստիճան։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը:


