Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել ռուսական ռազմական օդանավակայաններին
Ռուսական ռազմական ավիացիան կրկին հայտնվել է հարվածի տակ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ ուկրաինական «Նեպտուն» հրթիռներով հարված է հասցվել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող «Մարինովկա» ռազմական օդանավակայանին։
Այնտեղ տեղակայված են ռուսական Սու-34 ռմբակոծիչներ, որոնք, ըստ ուկրաինական կողմի, կառավարվող ավիառումբերով հարվածներ են հասցնում ուկրաինական դիրքերին և բնակավայրերին։
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել էր նաև Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող «Սավասլեյկա» ռազմական օդանավակայանին հասցված հարվածի մասին, որի հետևանքով, ըստ նույն աղբյուրի, խոցվել էր ռուսական հինգ ինքնաթիռ։


