Շուրջ 23 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք բնակավայրերում և Գառնիում
Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Ջրամատակարարումը կդադարեցվի Արտաշատ,
Արարատ և Վեդի քաղաքներում,
Աբովյան, Արևշատ, Նշավան,
Բյուրավան, Մխչյան, Մրգավետ,
Դիմիտրով, Արաքսավան, Մասիս,
Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան,
Բերքանուշ, Դալար, Մրգավան,
Գետազատ, Այգեստան, Մրգանուշ,
Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ,
Վերին Դվին, Դվին, Հնաբերդ,
Նորաշեն, Վերին Արտաշատ, Բերդիկ,
Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ,
Ոստան, Շահումյան, Լանջազատ,
Հովտաշեն, Ոսկետափ, Արալեզ,
Վանաշեն, Գինեվետ, Նոր Կյանք,
Փոքր Վեդի, Սիսավան, Նոր Ուղի,
Տափերական, Արարատ, Երասխ,
Լուսառատ, Նոյակերտ, Եղեգնավան,
Ավշար, Այգավան, Գոռավան,
Սուրենավան և Արմաշ գյուղերում,
ինչպես նաև Գառնի գյուղի Բանավան թաղամասում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։


