Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, վերջին մի քանի օրվա ընթացքում երկրից արտաքսել են 83 օտարերկրյա քաղաքացու։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ միգրացիայի դեպարտամենտի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Պակիստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Լիբանանի, Նիգերիայի, Ուգանդայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եմենի, Լիբիայի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և այլ պետությունների քաղաքացիներ։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց մուտքը երկիր արգելված է։
Ընթացիկ տարվա սկզբից միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արդեն արտաքսել են ավելի քան 3800 անձի։


