«Հայ ժողովուրդը չպետք է անցնի այս ստորացման միջով»․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
«Նոր Սահմանադրության նախագիծն արտացոլում է Ալիևի ցանկությունները»․ Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ չաջակցելու նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեին։
Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն արձանագրել է, որ գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, ուստի հարց է առաջանում, թե ինչու են իշխանությունները ցանկանում փոխել այն։
Գրիգորյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրության նախագիծն արտացոլում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջները։ Նա պնդել է, որ Ադրբեջանի նպատակն է Հայաստանին պարտադրել ներողություն խնդրել, և հայ ժողովուրդը չպետք է ենթարկվի նման ստորացման։
Անդրադառնալով նախագծի բովանդակությանը՝ Գրիգորյանը նշել է, որ դրանում բացակայում են Արարատին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հիշատակումները։
Նա նաև թվարկել է իշխանությունների կողմից արված հակապետական զիջումները՝ նշելով, որ դրանց դիմաց խոստացված խաղաղության հաստատումը շարունակում է մնալ հերթական խոստում։


