Հանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։


