Մեքենան ուրիշն է վարել, բայց դուք եք տուգանք ստացել․ ինչպես վիճարկել որոշումը
Ձեր անունով հաշվառված մեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է արձանագրվել տեսախցիկով, սակայն այդ պահին մեքենան վարել է ձեր ընկերը, ընտանիքի անդամը կամ մեկ այլ անձ։ Տուգանքի որոշումը ստանում եք դուք։ Այն վիճարկելու համար բավարար չէ ասել, որ մեքենան դուք չեք վարել. պետք է ապացուցել, թե կոնկրետ ով է վարել։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնը սահմանված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածով, իսկ թե ինչ պետք է ապացուցի սեփականատերը, հստակեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թ.-ի դեկտեմբերի 27-ի՝ թիվ ՎԴ/0846/05/15 գործով որոշմամբ։
Արդյո՞ք պարտավոր եք վճարել տուգանքը, եթե խախտումը չեք կատարել։
Օրենքը նման իրավիճակի համար հատուկ կարգավորում է նախատեսում․ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտման դեպքում պատասխանատվությունը, որպես ընդհանուր կանոն, կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, սակայն նա կարող է ապացուցել, որ խախտումը կատարել է այլ անձ։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ եթե ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն արձանագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիզինգի իրավունքի պետական գրանցման դեպքում՝ լիզինգառուն) (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը) կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ։
Այսինքն՝ միայն այն փաստը, որ մեքենան տվյալ պահին սեփականատերը չի վարել, բավարար չէ տուգանքից ազատվելու համար։
Ինչպե՞ս կարող ես վիճարկել տուգանքը
Եթե մեքենան վարել է այլ անձ, սեփականատերը կարող է վարչական ակտը բողոքարկել՝ ներկայացնելով, որ խախտման պահին մեքենան վարել է կոնկրետ այլ անձ։
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ թիվ ՎԴ/0846/05/15 գործով որոշմամբ հստակեցրել է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է ապացուցել ոչ թե այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը չի վարել տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, այլ այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ։ Նաև նշել է, որ սեփականատերը պետք է ոչ միայն նշի, որ ինքը չի վարել մեքենան, այլև՝
- նշի խախտման պահին մեքենան վարած անձի անունը և ազգանունը,
- ներկայացնի այդ անձի վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը,
- ապացուցի, որ հենց այդ անձն է վարել մեքենան,
- եթե մեքենան օգտագործվել է գրավոր պայմանագրի հիման վրա, ներկայացնի նաև այդ պայմանագրի պատճենը։
Որպես ապացույց կարող են ներկայացվել նաև մեքենայի օգտագործումը հաստատող այլ փաստաթղթեր և տվյալներ՝ կախված կոնկրետ հանգամանքներից։
Իսկ ի՞նչ անել, երբ տուգանքն արդեն ստացել ես
- Ուսումնասիրել ստացված վարչական ակտը և ստուգել խախտման ամսաթիվը, ժամը, վայրը և արձանագրված հանգամանքները։
- Անհրաժեշտության դեպքում գրավոր պահանջել տեսանյութի պատճենը։ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով վարչական մարմինը տեսանյութի պատճենը տրամադրում է դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Եթե խախտումը կատարել է այլ անձ, հավաքել դա հաստատող ապացույցները և օրենքով սահմանված ժամկետում ներկայացնել վարչական բողոք կամ դիմել դատական պաշտպանության։
- Բողոքում նշել իրական վարորդի տվյալները և կցել համապատասխան ապացույցները։
Կարևոր է իմանալ․
Այս կարգավորումը վերաբերում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության խախտումներին։ Եթե խախտումը տեղում արձանագրել է ճանապարհային երթևեկության վերահսկողություն իրականացնող ծառայողը և որպես իրավախախտում կատարած անձ նույնականացրել է վարորդին, պատասխանատվության հարցը գնահատվում է այլ կարգով։ Ձեր անունով հաշվառված մեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է արձանագրվել տեսախցիկով, սակայն այդ պահին մեքենան վարել է ձեր ընկերը, ընտանիքի անդամը կամ մեկ այլ անձ։ Տուգանքի որոշումը ստանում եք դուք։ Այն վիճարկելու համար բավարար չէ ասել, որ մեքենան դուք չեք վարել. պետք է ապացուցել, թե կոնկրետ ով է վարել։
Ինչպես տեղեկացնում է կայքը, կանոնը սահմանված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածով, իսկ թե ինչ պետք է ապացուցի սեփականատերը, հստակեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թ.-ի դեկտեմբերի 27-ի՝ թիվ ՎԴ/0846/05/15 գործով որոշմամբ։
Արդյո՞ք պարտավոր եք վճարել տուգանքը, եթե խախտումը չեք կատարել։
Օրենքը նման իրավիճակի համար հատուկ կարգավորում է նախատեսում․ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտման դեպքում պատասխանատվությունը, որպես ընդհանուր կանոն, կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, սակայն նա կարող է ապացուցել, որ խախտումը կատարել է այլ անձ։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ եթե ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն արձանագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիզինգի իրավունքի պետական գրանցման դեպքում՝ լիզինգառուն) (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը) կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ։
Այսինքն՝ միայն այն փաստը, որ մեքենան տվյալ պահին սեփականատերը չի վարել, բավարար չէ տուգանքից ազատվելու համար։
Ինչպե՞ս կարող ես վիճարկել տուգանքը
Եթե մեքենան վարել է այլ անձ, սեփականատերը կարող է վարչական ակտը բողոքարկել՝ ներկայացնելով, որ խախտման պահին մեքենան վարել է կոնկրետ այլ անձ։
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ թիվ ՎԴ/0846/05/15 գործով որոշմամբ հստակեցրել է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է ապացուցել ոչ թե այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը չի վարել տրանսպորտային միջոցի սեփականատեր ֆիզիկական անձը, այլ այն հանգամանքը, որ իրավախախտման կատարման պահին տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ։ Նաև նշել է, որ սեփականատերը պետք է ոչ միայն նշի, որ ինքը չի վարել մեքենան, այլև՝
- նշի խախտման պահին մեքենան վարած անձի անունը և ազգանունը,
- ներկայացնի այդ անձի վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը,
- ապացուցի, որ հենց այդ անձն է վարել մեքենան,
- եթե մեքենան օգտագործվել է գրավոր պայմանագրի հիման վրա, ներկայացնի նաև այդ պայմանագրի պատճենը։
Որպես ապացույց կարող են ներկայացվել նաև մեքենայի օգտագործումը հաստատող այլ փաստաթղթեր և տվյալներ՝ կախված կոնկրետ հանգամանքներից։
Իսկ ի՞նչ անել, երբ տուգանքն արդեն ստացել ես
- Ուսումնասիրել ստացված վարչական ակտը և ստուգել խախտման ամսաթիվը, ժամը, վայրը և արձանագրված հանգամանքները։
- Անհրաժեշտության դեպքում գրավոր պահանջել տեսանյութի պատճենը։ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով վարչական մարմինը տեսանյութի պատճենը տրամադրում է դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Եթե խախտումը կատարել է այլ անձ, հավաքել դա հաստատող ապացույցները և օրենքով սահմանված ժամկետում ներկայացնել վարչական բողոք կամ դիմել դատական պաշտպանության։
- Բողոքում նշել իրական վարորդի տվյալները և կցել համապատասխան ապացույցները։
«Այս կարգավորումը վերաբերում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության խախտումներին։ Եթե խախտումը տեղում արձանագրել է ճանապարհային երթևեկության վերահսկողություն իրականացնող ծառայողը և որպես իրավախախտում կատարած անձ նույնականացրել է վարորդին, պատասխանատվության հարցը գնահատվում է այլ կարգով», – տեղեկացնում է կայքը։


