Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու
Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց, հայտնել են Երևանի աղաքապետարանից։
«Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում, հայտնել են Երևանի քաղաքապետարանից»,- նշված է հաղորդագրության մեջ:


