Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի վրա․ չորս մարդ զոհվել է
Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի վրա:
Հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան նաև տուժածներ։ Այս մասին հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, ստեղծվել է օպերատիվ շտաբ։


