Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․«Տեղեկացնում ենք, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։
Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին


