Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են օդերևութաբանական ծառայությունից։
Նույն ժամանակահատվածում առանց տեղումների եղանակ կլինի նաև Երևանում։
Նշենք, որ Երևանում նոյեմբերի 10-ի օդի առավելագույն ջերմաստիճանի բազմամյա ռեկորդը գրանցվել է 2023 թվականին՝ 19 աստիճան տաքություն, իսկ նվազագույնը՝ 1973 թվականին՝ 7.4 աստիճան ցուրտ։


