Վերջնական ստորագրությունները չեն դրվել. կան որոշակի պատճառներ. Ալիևը՝ խաղաղության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնկալում է կոնկրետ արդյունքներ Հայաստանի հետ խաղաղ գործընթացից։
«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց է ընթանում։ Հուսով եմ, որ այս գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների», – ասել է Ալիևը օկուպացված Շուշիում՝ հանդես գալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ հայտարարությամբ։
Նրա խոսքով՝ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։
«Սակայն վերջնական ստորագրությունները չեն դրվել։ Դրա համար կան որոշակի պատճառներ», – հավելել է Ադրբեջանի նախագահը։


