Հայն է որոշում Հայաստանի Սահմանադրությունը, ոչ թե Ալիևն է մեր պատվիրատուն. Նարեկ Կարապետյան
Հայն է որոշում Հայաստանի Սահմանադրությունը, ոչ թե Ալիևն է մեր պատվիրատուն». Նարեկ Կարապետյանն ու մյուս գործիչները իրազեկման ակցիա են իրականացնում մետրոյում
Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի հայ ժողովուրդը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները չպետք է պայմանավորված լինեն արտաքին պահանջներով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանում իրականացվում են իրազեկման ակցիաներ՝ ընդդեմ Հայաստանի Սահմանադրության հնարավոր փոփոխությունների։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է իրականացվեն Ադրբեջանի պահանջով, և երկրի մայր օրենքի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն բացառապես Հայաստանի քաղաքացիների կամքով։


