Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ
Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳ նախարար
Թմրամիջոցների ստուգման արդյունքում 21 ոստիկան և 2 փրկարար դրական արդյունք են ունեցել և ազատվել աշխատանքից։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ արած հայտարարությանը։
Ըստ նախարարի ոստիկանության ատեստավորմանը դիմած 9525 ծառայողից այն հաղթահարել է 6459-ը, իսկ Փրկարար ծառայության 3222 դիմորդից՝ 1569-ը։


