Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել էին «Jeep Compass», «Chevrolet Volt», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով կա 9 զոհ և 3 վիրավոր։
Վթարի հետևանքով վնասվել են մեկ էլեկտրական սյուն, հարակից ինքնաշեն փայտե տնակ և ծառեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:


