Ուժեղ ձայն լսեցինք, վազեցինք փողոց: NEWS.am-ի հետ զրույցում պատմել է տեղի բնակիչը:
Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածներից երեքը NEWS.am-ի բացառիկ տեղեկություններով, Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։
Մահացած տղամարդը ՊՆ-ում էր աշխատում, կոչումով՝ գնդապետ։
Իրենք թեև երկար ժամանակ է, որ Հնաբերդում չեն բնակվում, Երևանում են բնակվում, սակայն երեկ Հնաբերդ էին գնացել և դեպքը տեղի է ունեցել Երևան վերադառնալու ճանապարհին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։


