Իրանի մի շարք քաղաքացիներ Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել
Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ և արգելել նրանց մուտքը երկիր, հայտնում է Vesti.az-ը։
Ցուցակում ընդգրկվել են Իրանի խորհրդարանի գործող և նախկին պատգամավորներ, երկու այաթոլլա, Keyhan թերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական փորձագետներ և հեռուստահաղորդավար։
Ինչպես հաղորդվում է, որոշումն ընդունվել է «Ադրբեջանի, նրա ղեկավարության և պետական կարգի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունների, մեղադրանքների ու կոչերի» հաճախացման ֆոնին։ Ադրբեջանական իշխանությունները նրանց մեղադրում են «կրոնական արմատականության քարոզչության, թշնամանք հրահրելու, Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ելույթների և իշխանության բռնի փոփոխության կոչերի» մեջ։
Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված անձինք․
- Էհսան Մովահեդիան՝ քաղաքական վերլուծաբան, փորձագետ, Թեհրանի Ալամե Թաբաթաբայիի անվան համալսարանի դասախոս։
- Ահմեդ Ֆարշբաֆիան՝ Թավրիզի համալսարանին կից Կովկասի և Անատոլիայի հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար։
- Քամրան Ղազանֆարի՝ Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսի պատգամավոր։
- Ալիռեզա Բեյգի՝ Մեջլիսի նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան։
- Աբուլֆազլ Զոհրևանդ՝ Մեջլիսի պատգամավոր։
- Աբբաս Մողթադայի Խորասանի՝ Մեջլիսի պատգամավոր։
- Ալիռեզա Սալիմի՝ Մեջլիսի պատգամավոր։
- Հոսեյն Շարիաթմադարի՝ «Keyhan» թերթի գլխավոր խմբագիր։
- Այաթոլլա Մոհսեն Արաքի՝ Փորձագետների խորհրդի և Ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ։
- Այաթոլլա Մոհամմադ Ջավադ Ֆազել Լենքորանի՝ Ղոմ քաղաքի «Աիմմեի Աթհար» իսլամական իրավունքի կենտրոնի ղեկավար։
- Աբդոլհոսեյն Խոսրոուփանահ՝ Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար։
- Հոջաթ օլ իսլամ Ղոլամռեզա Քավաշի՝ Թավրիզի ուրբաթօրյա իմամի գրասենյակի և Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու։
- Դարիուշ Սաֆարնեժադ՝ պրոֆեսոր, քաղաքական փորձագետ։
- Ահմադռեզա Մուսավի՝ դերասան և հեռուստահաղորդավար։


