Նոյեմբերի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։
Հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, հաղորդում են տելեգրամյան ալիքները։ Գործարանը վառելիք է մատակարարում նաև ռուսական ռազմական ավիացիային և զինտեխնիկային։
Պայթյուններից առաջ Յարոսլավլի մարզում վտանգի մասին նախազգուշացում էր հայտարարվել։ Այնուհետև տեղի բնակիչները սկսել են հայտնել ուժգին պայթյունների և նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մասին։


