Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանի մոտ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ սահմանային տարածքներում նկատվել են իրանական ռազմական տեխնիկա և հրթիռային արձակման կայանքներ։
Հիշեցնենք, որ վերջերս սահմանին արդեն իսկ լարված իրավիճակ էր գրանցվել։ Մասնավորապես, Ադրբեջանը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ անձինք Իրանի կողմից փորձել են ապօրինի հատել սահմանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանապահները նախազգուշացում են տվել, ինչից հետո զինված միջադեպ ու կրակոցներ են հնչել։


