Անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի ես, թե օտարերկրացի, «ՀայՓասի» առցանց հարթակում կարող ես ընտրել քեզ անհրաժեշտ կենսաչափական փաստաթղթի տեսակը և դիմել քեզ հարմար եղանակով՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից:
Դիմումը լրացնելիս մուտքագրիր անհրաժեշտ տվյալները, ընտրիր սպասարկման քեզ հարմար օրն ու ժամը և կատարիր վճարումները՝ հայտդ հաստատելու համար։
Կարող ես նաև դիմել տեղում՝ այցելելով «ՀայՓասի» մասնաճյուղերից որևէ մեկը և օգտվելով ինքնասպասարկման ծառայությունից։
Ամրագրված օրն այցելիր քո ընտրած սպասարկման կենտրոն, ներկայացրու անձը հաստատող փաստաթուղթ և սպասարկվիր մեկ պատուհանի սկզբունքով՝ լուսանկարվելով, տրամադրելով մատնահետք և ստորագրություն։
Փաստաթղթի պատրաստ լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո այցելիր նույն սպասարկման կենտրոն և ստացիր այն:
Տեսանյութ՝


