Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, հայազգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այս կիրակի ամուսնանում է։ Հարսանեկան արարողությունը նախատեսված է անցկացնել արտերկրում՝ Կիպրոսում, հարազատների և մտերիմների նեղ շրջապատում։ Վերջերս՝ հոկտեմբերի 21-ին, նա դարձել էր 35 տարեկան, իսկ նրա ընտրյալը ևս ծնունդով Գյումրիից է։


