Ջուր հավաքեք. 36 ժամ ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ավան վարչական շրջանի,
Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբ.
Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս , Կաթնաղբյուր գյուղերի,
Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,
Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի, :
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


