Աժ-ում ծեծկռտուքից հետո շտապօգնություն է ժամանել։ Անվտանգության աշխատակիցներն էլ միջանցքում պատ են կազմել։
Հիշեցնենք, որ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև։
ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթի ժամանակ վիրավորեց ընդդիմադիրներին, ապա սադրեց Նարեկ Կարապետյանին, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներն առաջ եկան և սկսվեց հրմշտոց ու ծեծկռտուք։
«Հատուկ ընդմիջում չեմ հայտարարում, որ բոլորը տեսնեն սա։ Նիստը սենց շարունակվելու է, թող բոլորը տեսնեն»,–հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Բայց բանը հասավ բռունցքների և ոտքերին, պատգամավորներից մեկն ընկավ, ընդմիջում հայտարարվեց։
Այնուհետև կռիվը շարունավել է նաև ԱԺ միջանցքում։


