Յանդեքսի» բոլոր երեք գերհամակարգիչները («Լյապունով», «Գալուշկին» և «Չերվոնենկիս») տեղափոխվել են նոր վայրեր, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ընթացքում գերհմակարգիչները չեն տուժել, պնդում են «Յանդեքսում»։
«Դրանք դուրս են բերվել այն վայրերից, որտեղ գտնվում էին մինչ այժմ, և ներկայումս տեղակայվում են նոր հաշվարկային հարթակներում։ Սուպերհամակարգիչները նախկինի պես կօգտագործվեն որպես ենթակառուցվածք „Յանդեքսի“ ծառայությունների և հիմնարար լեզվական մոդելների ուսուցման համար», — ասել են ընկերությունում։
Ըստ «Ֆորբս»՝ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի տվյալների՝ այս սուպերհամակարգիչները կախված չեն միմյանցից․ դրանք կարող են գտնվել տարբեր վայրերում, քանի որ խոսքը ոչ թե սուպերկլաստերի, այլ երեք անկախ հանգույցների մասին է։


