Wildberries առցանց վաճառքի հարթակում աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել են Wildberries և Russ (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունից։ Այն տեղեկությունը, ըստ որի պահեստների վրա հարձակումներն ազդել են վաճառողների՝ զեղչերի սեզոնին պատրաստ լինելու վրա, չի համապատասխանում իրականությանը, ТАСС-ին տված մեկնաբանությունում հայտսրարել է Թվային հարթակների ասոցիացիայի նախագահ Օրազ Դուրդիևը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ և թելեգրամյան ալիքներ հայտնել էին, թե իբր մարքեթփլեյսներում ավանդական զեղչերի անցկացումը բարդացել է ընկերությունների ենթակառուցվածքների վրա անօդաչու սարքերի հարձակումների պատճառով։
«Ակնկալում ենք, որ առաջիկա զեղչերի սեզոնը կշարունակի նախորդ տարիների դրական դինամիկան։ Ավանդաբար խոշոր ակցիաների ժամանակ աճում են գնորդների ակտիվությունը, մասնակցող վաճառողների թիվը և զեղչով ապրանքների տեսականին։ Ընդ որում, ընթացիկ սեզոնում ապրանքների ընտրության կրճատման համար հստակ որևէ նախադրյալ չկա։ Ընդհակառակը, Wildberries-ում ապրանքների տեսականին նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ աճել է»,- մեկնաբանել են RWB-ում։
Դուրդիևը հայտարարել է, որ համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Այն տեղեկությունը, ըստ որի պահեստների վրա հարձակումներն ազդել են վաճառողների՝ զեղչերի սեզոնին պատրաստ լինելու վրա, չի համապատասխանում իրականությանը։ Տեսականու կրճատման նախադրյալներ նույնպես չկան. մենք տեսնում ենք, որ հարթակի վաճառողները պատրաստ են բարձր սեզոնին։ Ձեռնարկատերերի համար սա ավանդաբար վաճառքների ամենաակտիվ և պահանջված ժամանակահատվածներից մեկն է»,- նշել է նա։
Ավելին, հարձակումներից հետո սելլերների մի մասը, ընդհակառակը, ակտիվացել է, նկատել է Դուրդիևը։ Նա նշել է, որ առանձին նիշաների ազատվելը նոր հնարավորություններ է ստեղծել ձեռնարկատերերի համար, որոնցից վաճառողները օգտվել են՝ սպասողական դիրք զբաղեցնելու փոխարեն։ «Հարթակային մոդելը հաստատել է իր կայունությունը, և սեզոնի տապալման մասին խոսելու հիմքեր չկան»,- եզրափակել է փորձագետը։


