Եվան և Նարեն վթարից րոպեներ առաջ էին խոսել ընտանիքի անդամների հետ ու…ՆՈՐ մանրամասներ

Tert.am-ը գրում է.

Գյումրի-Երևան ճանապարհին` Լանջիկ գյուղի մոտակայքում 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի զո հերից ամենաերիտասարդը 18-ամյա Եվա Փարսյանն էր, ով Արևմտյան Հայաստան էր մեկնել իր պատմության ուսուցչուհու՝ 27-ամյա Նարե Արամյանի հետ։

Նրանք երկուսն էլ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էին։

Tert.am-ի հետ զրույցում Կոռնիձորի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը նշեց, որ ողջ գյուղը սգում է երիտասարդ աղջիկների մահը։ Նա նշեց, որ աղջիկերի մարմիններն այսօր առավոտյան 10:30-ին տեղափոխել են Կոռնիձոր, հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։

«Սա մի մեծ ողբերգություն է մեր ամբողջ գյուղի համար, խելացի աղջիկներ էին, բառեր չեմ գտնում։ Եվան այս տարի էր ընդունել համալսարան, եթե չեմ սխալվում պատմության ֆակուլտետ, պետք է տեղափոխվեր Երևան սովորելու։ Որոշել էին իր ուսուցչուհու՝ Նարե Արամյանի հետ իրականացնել իրենց երազանքը՝ տեսնել Արևմտյան Հայաստանը, մեր հողերը, իրենց երազանքը կատարվեց, բայց դժբախտությամբ ավարտվեց»,- ասաց Կարապետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

1 420 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն