Հայ մայրեր, ես արդեն գժվում եմ, խնդրում եմ մի խորհուրդով օգնեք. տեսեք՝ տղես ինչեր ա անում, չգիտեմ, թե ոնց վարվեմ հետը, ինչ անեմ. խնդրում եմ չանտեսեք

Հայ մայրեր, ես արդեն կամաց-կամաց գժվում, ցնդում եմ, էլ չգիտեմ, թե ինչ անեմ, ոնց վարվեմ տղայիս հետ: Նենց բաներ ա անում, որ հարիր չի հայ տղային, իրա փոխարեն քիչ ա մնում ես գետինը մտնեմ:

Գնում ա էն նեղ ջինսերից ա առնում, հագնում, որ դրանք աղջիկներ են հագնում, հերիք չի, մի բան էլ քանդվելով ա քայլում:

Ունքերն ա հանում, մազերը եսիմ ինչ ձև ա կտրում, որ ասում եմ էլ, ասում ա՝ լավ եմ անում, ինձ սենց ա դուր գալիս:

Վայ ես ցնդում եմ արդեն, հարևաններս էլ կողքից նայում են, զգում եմ որ փսփսում են: Մենք դառել ենք սաղի խոսակցության թեման:

Ի՞նչ անեմ, մի խորհուրդ տվեք, ո՞նց խոսամ հետը, ո՞նց անեմ, որ լսի ինձ: Ես արդեն չեմ հասկանում ոչ մի բան:

18 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն