Այն, ինչ ես տեսա՝ պատկերացրածիցս լավն ա եղել, իրանց գյուղից 25% անցնում ա մեզ. Կիրանցի գյուղապետը գոհ է (տեսանյութ)

«Սա երեք հեկտարի չափով ի շահ մեզ ա։ Ականազերծումն արվել է հենց սահմանի գծով, մնացածը լրիվ մնում ա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ «Այն, ինչ որ ես տեսել եմ ու պատկերացրել եմ, թե ավելի վատը կլինի՝ դեպի դրականն ա եղել, նույնիսկ իրանց գյուղի 25 տոկոսի չափով էլ անցնում ա մեզ։ Մենք ունեինք «Խաչյալի» կոչվող բարձունք, էդտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար շնորհակալ եմ մարդկանց, որ կարողացել են էդ ամեն ինչն անել»,- իր գոհունակությունն է հայտնել գյուղապետը։ Կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից, նույնիսկ շնորհակալություն են հայտնում սահմանազատման աշխատանքային խմբին։ Մանրամասները՝ տեսանյութում։

https://mediaroom.am/armenia/society/item/54513-25.html

664 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն