Իսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը
Տեղատարափ անձրևների և ամպրոպների պատճառով Իսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ։Երկրում գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը։
Գիշերվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևները (որոշ հատվածներում՝ մինչև 700 լիտր մեկ քառակուսի մետրի վրա) հանգեցրել են ջրհեղեղների և ճանապարհների փակման ափամերձ քաղաքներում՝ Գանդիայից հարավ ընկած տարածքից մինչև Օլիվա։Վալենսիայի քաղաքներում արտակարգ իրավիճակների ծառայությունները փրկարարական աշխատանքներ են իրականացրել՝ օգտագործելով նավակներ, իսկ Ալիկանտեի հյուսիսային հատվածի այլ շրջաններում ներգրավվել են ուղղաթիռներ։
Կառավարության ներկայացուցիչ Պիլար Բերնաբեն հայտնել է, որ Սագունտի լողափում կին է խեղդվել, իսկ նրա ուղեկիցը հաջողությամբ փրկվել է։ Լա Սաֆորի և Պեգոյի բնակիչներին հորդորել են մնալ տանը։ Վալենսիայի՝ ջրհեղեղից տուժած գոտիներում դպրոցները դադարեցրել են դասերը։


