Հայաստանից Ադրբեջան արտահանման ծավալները․ հրապարակվել են նոր տվյալներ
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 միլիոն 450,07 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս մասին հաղորդում է « APA -Economics»-ը՝ հղում անելով Պետական մաքսային կոմիտեին։
Տեղեկատվության համաձայն, այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.10%-ը։
Հայաստանից Ադրբեջան ներմուծման արժեքը կազմել է 96.46 հազար ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր , որ Հայաստանից Ադրբեջան է արտահանվում ալյումինե փայլաթիթեղ ։
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 37 միլիարդ 210,67 միլիոն ԱՄՆ դոլար։


