ՀՕՊ ուժերն ու միջոցները գիշերվա ընթացքում Ռուսաստանի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 610 ԱԹՍ, շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում՝ հոկտեմբերի 16-ի Մոսկվայի ժամանակով 20.00-ից մինչև հոկտեմբերի 17-ի Մոսկվայի ժամանակով 8.00-ն, ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից որսացվել և ոչնչացվել է ինքնաթիռի տիպի ուկրաինական 610 անօդաչու թռչող սարք Լենինգրադի, Նովգորոդի, Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Վորոնեժի, Ռոստովի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների վրա և Սև ծովի ակվատորիայի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։ https://youtu.be/jlXWMFIBbBg?si=-RVSHw9A-zR4oZ4u


