24 ժամ ջուր չի լինելու․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել․
««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 17:00-ից մինչև հոկտեմբերի 17-ը 17:00-ն կդադարեցվի Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասի ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- հայտնում են գերատեսչությունից։


