Սանկտ Պետերբուրգում ուրբաթօրյա նամազի ժամանակ միգրացիոն լայնամասշտաբ ռեյդ է անցկացվում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարյուրավոր իրավապահներ շրջափակել են Սեննայա շուկան, ներգրավված են ՕՄՈՆ-ն ու ոստիկանական ավտոբուսները։
Տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Ստուգումներն ընդգրկել են Մոսկովսկի պողոտան, հոսթելներն ու սրճարանները։ Զինկոմիսարիատները ստուգում են վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց՝ զինվորական հաշվառման կանգնելու տեսանկյունից։


